Հետևեք մեզ։

Ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին Նիկոլ Փաշինյանի թեզերի հետ համաձայնել չի կարելի․ Պեսկով

13:28, 05 սեպտեմբեր 2023
Ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին Նիկոլ Փաշինյանի թեզերի հետ համաձայնել չի կարելի․ Պեսկով
Մենք խորապես հարգում ենք Փաշինյանին, բարձր ենք գնահատում նրա և ՌԴ նախագահի աշխատանքային և շատ կառուցողական հարաբերությունները, բայց ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին Նիկոլ Փաշինյանի թեզերի հետ համաձայնել չի կարելի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 

«Բայց մենք չենք կարող համաձայնել նրա այս թեզերի հետ։ Ռուսաստանը այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ոչ մի տեղ չի կարող գնալ։ Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը», - ասել է Պեսկովը։

 

Ավելի վաղ Փաշինյանը հարցազրույց էր տվել իտալական La Repubblica թերթին, որտեղ հայտարարել էր, որ ռուսական խաղաղապահ ուժերը չեն կատարում իրենց առաքելությունը ԼՂ-ում, և որ Ռուսաստանն ինքն է հեռանում տարածաշրջանից, կարող է մի օր արթնանանք և տեսնենք, որ ՌԴ-ն տարածաշրջանում չէ։