ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 5-ից սկսում է եգիպտացորենի բերքի ընդունումն ու մթերումը՝ ինչպես իրավաբանական այնպես էլ ֆիզիկական անձանցից:
Եգիպտացորենի ընդունման և մթերման համար սահմանված են հետևյալ պայմանները՝
Եգիպտացորենի մեկ կիլոգրամի արժեքը ՝ 250 դրամ է
առավելագույն խոնավությունը՝ 14 տոկոս
Նշենք նաև, որ հանձնված եգիպտացորենի արժեքից հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորություննորի հաշվանցում չի կատարվի։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝/ 047/95 90 66 կամ դիմել ԱՀ ԳԳԱ հիմնադրամ։