Հետևեք մեզ։

Չհաղթելու հաշվարկ չունենք․ «Ապրելու երկիրը» կներդնի ճանապարհային անվտանգության Vision Zero հայեցակարգը (տեսանյութ)

14:25, 05 սեպտեմբեր 2023

«Ապրելու երկիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրել է «Ապահով Երևան» ունենալու տեսլականը, որի գլխավոր բաղադրիչների մեկը Vision Zero հայեցակարգի ներդրումն է։ Հայեցակարգը միջազգայնորեն ընդունված ամենաարդյունավետ ծրագրերից է, և բազմաթիվ զարգացած քաղաքներ արդեն իսկ Vision Zero շարժման անդամ են։ 

Երեկ «Ապրելու երկիր» կոսւակցության նախագահ և քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը խոսեց ծրագրի մասին, ներկայացրեց Հայաստանում ավթովթարներից մահացության վիճակագրությունն ու նաև այն, թե ինչպես են իրենք պատրաստվում այդ մահաբեր թվերը հասցնել նվազագույնի հենց այս ծրագրի ներդրման միջոցով։ Վերջում Թանդիլյանը հուշագիր կնքեց Դուբայում գործող 4E Road Safety & Transport Consultants (4E Ճանապարհային անվտանգության և տրանսպորտի խորհրդատու) առաջատար ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Թավաբ Քազեմիի հետ, որն էլ իր հերթին ներկայացրեց Vision Zero հայեցակարգը, առավելությունները և մեր քաղաքում այն ներդնելու ու գործարկելու հեռանկարները։ 

Տեսակապով միացավ և ծրագրի մասին ավելի առարկայական խոսեց նաև Շվեդիայի Vision zero ակադեմիայի ներկայացուցիչ Քենեթ Սվենսոնը։
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Մանե Թանդիլյանը Hayastan.news-ի հարցին, թե հաշվարկ ունե՞ն, թե չհաղթելու դեպքում ինչպես են կարողանալու կյանքի կոչել այս ծրագիրը, ասաց․ «Չհաղթելու հաշվարկ չունենք»։

Մանրամասն՝ տեսանյութում․