Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ` Արմեն Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։
Արմեն Գասպարյանը ծնվել է 1983 թվականին, Երևանում:
Կրթություն
2000-2001թթ.՝ Դնեպրոպետրովսկի Պետական բժշկական ակադեմիա, Ուկրաինա:
2001-2006թթ.՝ շարունակել է ուսումը և գերազանցությամբ ավարտել Երևանի Մ. Հերացու անվ. Պետական բժշկական համալսարանը:
2006-2010թթ.՝ կլինիկական օրդինատուրա «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ, Ս.Խ.Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն - ՄՄԱՊԳՀԿ:
2022-2023թթ.՝ ՀՊՏՀ առողջապահության կառավարում և վարչարարություն մագիստրոսական ծրագիր:
Աշխատանքային գործունեություն
2010- 2023թթ.՝ բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, ՄՄԱՊԳՀԿ:
2014-2023թթ. ՝ գլխավոր բժշկի տեղակալ ՄՄԱՊԳՀԿ:
2015-2017թթ.՝ պարտադիր զինվորական ծառայություն Ջաբրահիլի «Մեխակավան» հոսպիտալում, թերապևտիկ բաժանմունքի ավագ օրդինատոր:
2018-2023թթ.՝ փոխտնօրեն ՄՄԱՊԳՀԿ:
2021-2023թթ.` Երևանի Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի դոցենտ: