ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի օգնականի հարսանիքը տեղի է ունեցել երեկ, որին հրավիրված են եղել նաև ՔՊ-ականներ։ Hayastan.news-ի տրամադրության տակ են հայտնվել լուսանկարներ, համաձայն որոնց՝ հարսանիքին հրավիրված են եղել ՔՊ-ականներ Գևորգ Պապոյանը, Արմեն Փամբուխչյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ի քարոզիչ Գնել Սարգսյանը, Վահագն Ալեքսանյանը և ուրիշներ։
Հարսանիքին ՔՊ-ականները հիշել են Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մասին, երաժշտության կեսից վանկարկել են «ասե՛ք, կանենք, ասե՛ք, կանենք, դուք ասում եք, մենք անում ենք»։
Տեսանյութն՝ այստեղ։