Հետևեք մեզ։

Մոսկվան պարզաբանում է խնդրել Երևանից՝ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ. Զախարովա

16:14, 05 սեպտեմբեր 2023
Մոսկվան պարզաբանում է խնդրել Երևանից՝ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ. Զախարովա

Մոսկվան պարզաբանում է խնդրել Երևանից՝ Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ և արդեն հայկական կողմի պատասխանի հիման վրա կգործի։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք այս հարցում արդեն պարզաբանում ենք խնդրել հայկական կողմից և կորոշենք մեր հետագա քայլերը՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից»,- ասել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների գործողությունները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է խորհրդարան՝ վավերացման համար։