Հետևեք մեզ։

ՌԴ-ն աջակցում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով ԼՂ մարդասիրական ապրանքների անարգել առաքմանը և կոչ է անում «անհարկի չքաղաքականացնել հարցը»

16:26, 05 սեպտեմբեր 2023
ՌԴ-ն աջակցում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով ԼՂ մարդասիրական ապրանքների անարգել առաքմանը և կոչ է անում «անհարկի չքաղաքականացնել հարցը»

 


Ռուսաստանն աջակցում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով ԼՂ մարդասիրական ապրանքների անարգել առաքմանը։

Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ այս հարցը մանրամասն քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի Երևան կատարած այցի ժամանակ. 


«Այս օրերին նա Բաքվում է։ Նախատեսվում են համապատասխան խորհրդակցություններ անցկացնել ադրբեջանցի գործընկերների հետ։ Մենք գործում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի հիման վրա։ 


Մենք կողմնակից ենք թե՛ Լաչինի, թե՛ Ակնայի (խմբ․) երթուղիներով մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքմանը, և կոչ ենք անում անհարկի չքաղաքականացնել հարցը»։