Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ կապված ՌԴ-ի հետ։
«Վերջին օրերին շատ բան է ասվել Հայաստանի վարչապետի կողմից։ Կարծում եմ, որ եթե ամփոփենք այս բոլոր հայտարարությունները, ապա կարող ենք ասել, որ պետք է պատասխան տալ սեփական արարքների համար, չպետք է մեղավորներ փնտրել։
Պետք է յուրաքանչյուրն ինքը պատասխանատվություն կրի և չբարդի մեղքը մեկ այլ անձի վրա։ Հենց դրանում է քաղաքական գործչի, պետական գործչի և երկրի շահերի մասին չմտածող անցորդի տարբերությունը։ Հակառակ դեպքում դա մի փոքր նման է «վատ պարողի» պատմությանը»,- ասել է Զախարովան։