Հետևեք մեզ։

Երևանում քաղաքական գործիչների կողմից Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները հարվածում են նաև ԼՂ-ում օգնության կարիք ունեցող մարդկանց․ Զախարովա

16:45, 05 սեպտեմբեր 2023
Երևանում քաղաքական գործիչների կողմից Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները հարվածում են նաև ԼՂ-ում օգնության կարիք ունեցող մարդկանց․ Զախարովա
Երևանում քաղաքական գործիչների կողմից Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները հարվածում են նաև Լեռնային Ղարաբաղում օգնության կարիք ունեցող մարդկանց։
 
 
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
 
«Պարբերաբար հնչող հռետորաբանությունը` ՌԴ-ին մեղադրելու փորձերով, Երևանի կողմից, ուղղակի անընդունելի է։ Սա առաջին հերթին հարվածում է այն մարդկանց, ովքեր հիմա օգնության կարիք ունեն: Եվ հարց է առաջանում` ինչի համար են այն քաղաքական հայտարարությունները, որոնք իրենց թույլ են տալիս շատ բարձր մակարդակի մի շարք գործիչներ Երևանում։ Չեմ ուզում այդ մասին մտածել, բայց փորձագետներ կան, որոնք ենթադրում են, որ դրանք արվում են՝ խնդրի լուծումը բարդացնելու նպատակով»,- հավելել է Զախարովան։