Հետևեք մեզ։

Ես հասկանում եմ, որ բոլորի դերերը սահմանված են, թե ով ինչ է ասում, բայց հրապարակային հռետորաբանությունը արդեն կոպտության է նման․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին

17:04, 05 սեպտեմբեր 2023
Ես հասկանում եմ, որ բոլորի դերերը սահմանված են, թե ով ինչ է ասում, բայց հրապարակային հռետորաբանությունը արդեն կոպտության է նման․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին

Հայաստանի քաղաքական գործիչների հրապարակային հռետորաբանությունը արդեն կոպտության է նման և չի զարդարում նրանց։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որում վերջինս անվանել էր անհեթեթ Զախարովայի մեկնաբանությունը, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը ՀՀ-ի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանքն է։

«Իմ բառերը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին նա ինչ-որ կերպ նշե՞լ է։ Եթե նրանք ցանկանում են խոսել փորձագիտական մակարդակով, լավ քաղաքական մակարդակով, ապա դրա համար կան բոլոր հնարավորությունները։ Եվ այնուամենայնիվ, ես հասկանում եմ, որ այնտեղ բոլորի դերերը սահմանված են, թե ով ինչ է ասում, ինչպես է ասում, բայց վստահ եմ, որ հայ հասարակությունը ներկայացնող մարդկանց չեն զարդարում նման արտահայտությունները, որոնք վերջին շրջանում շատ ենք տեսնում և լսում»,- ասել է Զախարովան: