Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան։
Բիյագովը նաև նշանակվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանի՝ ավելի վաղ ստորագրված հրամանագրով՝ Բիյագովը հետ էր կանչվել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից։