Հայաստանի գիմնաստիկայի ֆեդերացիան հայտնում է, որ կյանքի 94-րդ տարում մահացել է հայ մարմնամարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանը։
Ալբերտ Վաղարշակի Ազարյան ծնվել էր 1929 թ փետրվարի 11-ին, Ղարաքիլիսայում։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967) էր։ Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն էր։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվեց «Ազարյանական խաչ»։