Հայաստանում ԵՄ առաքելությունն արձանագրում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության սրումը։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում ԵՄ առաքելությունը մտահոգությամբ է արձանագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում լարվածության աճը և փոխհրաձգությունը։
Իրավիճակը հայտնել ենք Բրյուսելին»,- ասվում է առաքելության թվիթերյան պաշտոնական էջում արված հայտարարության մեջ։