Հայաստանում Եվրամիության առաքելությունը վերջին օրերին Հայաստանի սահմաններին լարվածության աճ է արձանագրել, այդ մասին հաղորդում է առաքելության (X) պաշտոնական էջը։
«Վերջին օրերին ԵՄ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում մտահոգությամբ արձանագրել է լարվածության աճ և փոխհրաձգություն։ Իրավիճակի մասին զեկույց է ներկայացվել Բրյուսել։ Մեր դիտորդները մշտադիտարկում են հայ-ադրբեջանական սահմանային հատվածներն ու շփման գիծը, որպեսզի Բրյուսելին զեկուցեն ռազմական և անվտանգային զարգացումների վերաբերյալ»,- նշված է հայտարարությունում։