Հետևեք մեզ։

Հրավիրում եմ բանավեճի Ավինյան Տիգրանին՝ խոսելու բացառապես քաղաքային կառավարումից, բանավեճին կարող ես գալ թիմով․ Մեսրոպ Առաքելյան

20:01, 05 սեպտեմբեր 2023
Հրավիրում եմ բանավեճի Ավինյան Տիգրանին՝ խոսելու բացառապես քաղաքային կառավարումից, բանավեճին կարող ես գալ թիմով․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը գրում է․
 
«Ավինյան Տիգրանը երեկ մեր ճոպանուղու նախագիծը համարել է ոչ իրատեսական, քանի որ հաշվարկ չկա։ Լու՞րջ ես ասում։ Ձեր ծրագիրը նայե՞լ ես, ընդհանրապես քաղաքապետարանի վերջին մի տարվա գործունեությանը հետևե՞լ ես։
Աչքաչափ ու մեծ-մեծ խոսալ։ Ուրիշ ոչինչ։ Քաղաքային կառավարումից, բյուջետավորումից դու ու քո թիմն այնքան եք հեռու, որ նույնիսկ իմաստ էլ չկա ձեզ անդրադառնալու։
Քարոզարշավի երկու շաբաթում ուղղակի ցույց տվեցիք ձեր մասնագիտական սնանկությունը, չկաք, ուղղակի չկաք ոչ մի ոլորտում։ 
Բայց, քանի որ դուք մեծ-մեծ խոսալու վարպետ եք, հրավիրում եմ բանավեճի Ավինյան Տիգրանին՝ խոսելու բացառապես քաղաքային կառավարումից, համայնքային բյուջետավորումից, ֆինանսներից։
Արցախից չենք խոսի, չնայած ձեզ հետ Արցախից խոսելու բան չկա։
Բանավեճին կարող ես գալ թիմով, ամբողջ ցուցակով, քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմով, պատգամավորներով։ Բայց մաքսիմում՝ 300 հոգի։
Տեսնեմ՝ ձեր մեջ մեկը կա՞ բյուջեից, ֆինանսներից հասկացող։
Հա, բայց կարող ա չհասկացաք բյուջեն ի՞նչ ա․․․»։