Ամերիկացի հեռուստաաստղ, մոդել և գործարար Քորթնի Քարդաշյանը հոսպիտալացվել է, սակայն շուտով դուրս է գրվել և արդեն ապաքինվում է։ Այս մասին հայտնում է People-ը՝ վկայակոչելով աղբյուրին։ Հրապարակումը չի հստակեցրել 44-ամյա հղիի հոսպիտալացման պատճառը։ «Այժմ նա վերադարձել է տուն և երեխաների հետ է։ Նա իրեն ավելի լավ է զգում»,- ասել է հրապարակման աղբյուրը։
Բացի այդ, հաղորդվում է, որ նրա ամուսին Բարքերը, այցելել է կնոջ մոտ՝ նրան աջակցելու համար։ Նա խմբի հետ հյուրախաղերի էր Եվրոպայում և, ինչպես հայտնի է դառնում խմբի հրապարակումներից, շրջագայությունը դադարեցրել է ընտանեկան անհետաձգելի հանգամանքների պատճառով։