Հետևեք մեզ։

Սիրելիներս, պետք է հիասթափեցնեմ ձեզ, որևէ մեկը ինձ վրա ջուր չի շփել․ Ալեն Սիմոնյան

22:28, 05 սեպտեմբեր 2023
Սիրելիներս, պետք է հիասթափեցնեմ ձեզ, որևէ մեկը ինձ վրա ջուր չի շփել․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ իր վրա որևէ մեկը ջուր չի շփել։ «Ինչ-որ տեղեկություն է տարածվել, իբր ինչ-որ միջադեպ է եղել, իմ վրա ինչ-որ քաղաքացի ջուր է շփել, նույնիսկ ինչ-որ չհաջողված գործիչներ պատրաստվում են պաշտպանել չգիտեմ ում, չգիտեմ ինչից և ինչի համար: Չեմ զարմանա, որ ֆորում հրավիրվի այս հարցի քննարկման համար: Բայց, սիրելիներս, պետք է հիասթափեցնեմ ձեզ, որևէ մեկը ինձ վրա ջուր չի շփել, և քարոզարշավը, որին հաճույքով մասնակցում եմ, աչքի է ընկնում միայն բնակիչների կողմից իմ և թիմակիցներիս նկատմամբ ընդգծված ջերմությամբ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: