Հետևեք մեզ։

Ի՞նչ կապ ունի Հակոբ Սիմիդյանը ՀՖՖ-ի 1.5 մլն դոլարանոց գործարքի հետ․ «Հետք»

22:57, 05 սեպտեմբեր 2023
Ի՞նչ կապ ունի Հակոբ Սիմիդյանը ՀՖՖ-ի 1.5 մլն դոլարանոց գործարքի հետ․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) 2021 թ.-ին կազմակերպել է Աբովյանի մարզադաշտի նորոգումը։ Այն արժեցել է 783 միլիոն դրամ` 1.5 մլն դոլար, որը ֆինանսավորել է ՈւԵՖԱ-ն։

«Հետք»-ը պարզել է, որ մարզադաշտը վերանորոգած ընկերությունը պատկանում է շրջակա միջավայրի նախարար, ՀՖՖ-ի և Կառավարության կապն ապահովող Հակոբ Սիմիդյանի ընկերոջ հետ փոխկապակցված անձանց։ 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) 2021 թ.-ին կազմակերպել է Աբովյանի մարզադաշտի նորոգումը։ Այն արժեցել է 783 միլիոն դրամ` 1.5 մլն դոլար, որը ֆինանսավորել է ՈւԵՖԱ-ն։

Երբ փորձեցինք պարզել, թե ո՞ւմ է պատկանում «Արտշին պլյուս» ՍՊԸ-ն, տեղեկություն ստացանք, որ ընկերության բաժնետեր Արտակ Ալեքսանյանն ու նրա եղբայրը՝ Արման Ալեքսանյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի ընկերներն են։ Վլադիմիր Կիրակոսյանն էլ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ընկերն է։ Հակոբ Սիմիդյանն էլ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդականն է՝ Կառավարության և ֆեդերացիայի միջև կապը պահելու նպատակով։

Գրավոր հարցմամբ դիմեցինք և՛ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, և՛ նախարարության ենթակայությամբ գործող Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին։ Հակոբ Սիմիդյանին ուղղված մեր գրության մեջ թվարկել ենք վերը շարադրված բոլոր փաստերը, այդ թվում՝ Անտառային կոմիտեի նախագահի և «Արտշին պլյուս» ՍՊԸ-ի բաժնետիրոջ ընկերական հարաբերությունների մասին տեղեկությունը եւ նշել․ «Մենք եզրահանգում ենք, որ «Արտշին պլյուս» ՍՊԸ-ի կողմից ՀՖՖ-ի մրցույթում թանկ գնառաջարկով հաղթելու բացատրությունը վերը նշված ընկերական կապերն են։ Խնդրում ենք մեկնաբանել շարադրված փաստերն ու գնահատականը»։ Մեր դիմումին Հակոբ Սիմիդյանի փոխարեն պատասխանել է Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արկադի Խաչատրյանը։

«Տեղեկացնում եմ, որ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ՀՖՖ նախագահի հասարակական հիմունքներով խորհրդականն է Կառավարության հետ կապի գծով և, կառույցների միջև անխափան կապը ապահովելուց բացի, Ֆեդերացիայի այլ գործընթացներին (այդ թվում՝ գնումների) չի տիրապետում և չի միջամտում։ Նախարարը չի տիրապետում նաև «Արտշին պլյուս» ՍՊԸ-ի հիմնադիր Արտակ Արկադիի Ալեքսանյանի և վերջինիս եղբոր՝ Արման Արկադիի Ալեքսանյանի՝ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի ընկերներ հանդիսանալու մասին տեղեկությանը»,- Հակոբ Սիմիդյանի դիրքորոշումը ներկայացրել է նախարարության պաշտոնյան։

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին հարցրել էինք իր և Հակոբ Սիմիդյանի, իր և «Արտշին պլյուս» ՍՊԸ-ի բաժնետիրոջ, նրա եղբոր հետ ընկերական հարաբերությունների մասին։ Վլադիմիր Կիրակոսյանը պատասխանել է, որ Հակոբ Սիմիդյանն իր ղեկավարն է և ընկերը։ «Արտակ Արկադիի Ալեքսանյանի՝ «Արտշին պլյուս» ՍՊԸ-ի հիմնադիր և 100% բաժնետոմսերի սեփականատեր լինելու վերաբերյալ տեղեկությունների չեմ տիրապետում։ Միաժամանակ հայտնում եմ, որ ճանաչում եմ Արտակ Արկադիի Ալեքսանյանին և վերջինիս եղբորը՝ Արման Արկադիի Ալեքսանյանին, քանզի բնակվում են հարևանությամբ, սակայն վերջիններիս հետ ընկերական հարաբերություններ չունեմ»,- իր պատախանում գրել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը։