Հետևեք մեզ։

Բայդենը կհանդիպի Հնդկաստանի վարչապետի հետ

23:18, 05 սեպտեմբեր 2023
Բայդենը կհանդիպի Հնդկաստանի վարչապետի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հնդկաստանում բանակցություններ կվարի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, ինչպես նաև G20 գագաթնաժողովում կբարձրաձայնի զարգացող երկրներին օգնության, կլիմայի և տեխնոլոգիաների հարցերը։ Այս մասին հայտարարել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

 

Երկկողմ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին, իսկ սեպտեմբերի 9-10-ը ամերիկացի առաջնորդը կմասնակցի գագաթնաժողովի պաշտոնական նիստերին։ «Գնալով Նյու Դելի՝ մենք կենտրոնացած ենք զարգացող երկրներին օգնելու և ամերիկացիների համար կարևոր ոլորտներում առաջընթաց գրանցելու վրա՝ կլիմայից մինչև տեխնոլոգիա», - ասել է Սալիվանը: