Հետևեք մեզ։

Ուժեղ ջրհեղեղը ողողել է Ստամբուլը

01:17, 06 սեպտեմբեր 2023
Ուժեղ ջրհեղեղը ողողել է Ստամբուլը

Ստամբուլում տեղատարափ անձրև է տեղացել, ինչի հետևանքով մի շարք փողոցներ հեղեղվել են։ Ինչպես նշում է TRT հեռուստաալիքը, տարերքների հետևանքով ամենաշատը տուժել է Բաշաքշեհիր թաղամասը, որտեղ որոշ փողոցներում ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ կայանված մեքենաները սկսել են տարվել առուներով։ Նույն տարածքում մի խումբ բնակիչներ արգելափակվել են շինությոններում։ Նրանց տարհանել են ու տեղափոխել թաղապետարանի շենքում։ Տեղի իշխանությունները մարդկանց հորդորում են  խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալ տնից։ Վարչակազմը Ստամբուլի բնակիչներից ստացել է ավելի քան 1000 բողոք՝ կապված ջրհեղեղի հետ, ջրհեղեղից տուժածներ չկան։

Տեսանյութն՝ այստեղ։