Ադրբեջանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել և այս տարածաշրջանում առճակատման և վայրագությունների էջը թերթել։ Մենք կցանկանայինք ապրել խաղաղության մեջ։ Բայց գնդակը Հայաստանի Հանրապետության դաշտում է։ Այս մասին Arab News-ին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Մենք շատ կարևոր առաջընթացի էինք հասել։ Փաստաթղթի գրեթե 70 տոկոսը պատրաստ է։
Խաղաղության պայմանագրի ստորագրումն ամբողջությամբ կփոխի Հարավային Կովկասի տարածաշրջանի լանդշաֆտը»,- ասել է Հաջիևը իր ծավալուն հարցազրույցում, որի առանձին մասերը կհրապարակվեն Hayastan.news-ում քիչ անց։