Հետևեք մեզ։

Կարմիր Խաչը կոչ է արել Ադրբեջանի վարչակազմին թույլ տալ վերսկսել մարդասիրական գործունեությունը ԼՂ-ում, ո՞րն է ձեր պատասխանը ԿԽՄԿ-ին․ հարց ՝ Հիքմեթ Հաջիևին

11:44, 06 սեպտեմբեր 2023
Կարմիր Խաչը կոչ է արել  Ադրբեջանի վարչակազմին թույլ տալ վերսկսել մարդասիրական գործունեությունը ԼՂ-ում, ո՞րն է ձեր պատասխանը ԿԽՄԿ-ին․ հարց ՝ Հիքմեթ Հաջիևին

 

Մենք շատ սերտ համագործակցություն և ներգրավվածություն ունենք ԿԽՄԿ-ի հետ: Նրանք գործում են Ադրբեջանում։ Այս մասին Arab News-ին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ հաջիևը պատասխանելով հարցին առ այն, որ ԿԽՄԿ-ն ասում է, որ մի քանի շաբաթ է, ինչ չի կարողանում օգնություն ցուցաբերել ԼՂ բնակչությանը և կոչ է արել Ադրբեջանի վարչակազմին թույլ տալ վերսկսել գործունեությունը, ո՞րն է իրենց պատասխանը ԿԽՄԿ-ին։

 

«Օգոստոսի 5-ին եղել է համաձայնություն, ըստ որի ԿԽՄԿ-ն ողջունել է օգտագործել Ակնա-Ստեփանակերտ (խմբ) ճանապարհն իր մարդասիրական շարասյունների համար: Որից հետո 24 ժամվա ընթացքում մենք կապահովեինք նաև Լաչինի ճանապարհի լիարժեք բացումը, սակայն պետք է հարգել Ադրբեջանի մաքսային և սահմանային անվտանգության և սահմանային հսկողության ռեժիմը։

 

2021 թվականին ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր հայկական կողմը չարաշահում էր Լաչինի ճանապարհը՝ ռազմազինամթերք տեղափոխելու համար։ Այսպիսով, Ադրբեջանը ստիպված եղավ Լաչինի անցակետը հիմնել Հայաստանի հետ սահմանին»,- ասել է Հաջիևը։

Վերլուծական