Կասկածելի է այդ անհատի անձը, ազնվությունը, ով պնդում է, որ խոսում է արդարության անունից։ Միջազգային մամուլում բազմաթիվ փաստեր կան նրա՝ ապօրինություններով զբաղվելու մասին։ Բայց դա իմ գործը չէ։ Այս մասին Arab News-ին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ խոսելով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հրապարակած զեկույցի մասին, որտեղ վերջինս նշում է, որ Արցախում կատարվողը ցեղասպանություն է։
«Ես ափսոսում եմ, որ այն անձը, ով պնդում է, որ իրավաբան է, կարող է չարաշահել ցեղասպանություն հասկացությունը, կարծես չգիտի, թե դա ինչ է նշանակում: Նա կողմնակալություն է դրսևորում»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։