Հետևեք մեզ։

«Ես կհարցնեմ ՀՀ վարչապետին՝ պատրա՞ստ է հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության անունից ասել` ներեցեք»․ Հաջիև

12:26, 06 սեպտեմբեր 2023
«Ես կհարցնեմ ՀՀ վարչապետին՝ պատրա՞ստ է հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության անունից ասել` ներեցեք»․ Հաջիև

Հաշտեցումը յուրաքանչյուր հետկոնֆլիկտային իրավիճակի ամենադժվար հատվածներից մեկն է: Դա հեշտ չէ: Այս մասին Arab News-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք իրատեսական է հայերի և ադրբեջանցիների՝ կողք կողքի հաշտ ապրելը։

 

«Այո, կարծում եմ, որ հաշտեցումը հնարավոր է, բայց, իհարկե, ժամանակ կպահանջվի։ Շատ բան կախված է հայկական կողմից»,- ասել է Հաջիևը։

 

Լրագրողը նշել է, որ նույն բանն է ասել նաև Հայաստանի վարչապետը և մեջբերել Փաշինյանի խոսքերը։

 

«Այդ խաղաղությունը կոչ է, որը պետք է հնչի ադրբեջանական ժողովրդի կողմից, որը պետք է դա պահանջի իր կառավարությունից»։

 

Հաջիևն արձագանքել է․ «Ես կհարցնեմ Հայաստանի վարչապետին, նա պատրա՞ստ է հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության անունից ասել «Ներեցեք»: Կարծում եմ, որ դա կարող է շատ բան փոխել»։

Վերլուծական