Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզումային չորրորդ օրը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Նշվում է, որ թիմն արդեն մարզվում է ամբողջական կազմով: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին մեր ընտրանին խաղալու է Թուրքիայի, իսկ սեպտեմբերի 11-ին Խորվաթիայի հավաքականի հետ։