Արցախի ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ «Արդարությունը», ՀՅԴ-ն և «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» Արցախի նախագահի թեկնածու են առաջադրել նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանին: Տեղեկությունը հաստատում է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 31-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ Հարությունյանը մինչ հրաժարականն ԱԺ ներկայացնելը պետնախարար Գուրգեն Ներսիսյանին ազատել էր զբաղեցրած պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին։