Հետևեք մեզ։

Ադրբեջանում բնակչությանը հորդորում են սոցցանցերում չտարածել իրենց ԶՈՒ-ին առնչվող տեսանյութեր

15:22, 06 սեպտեմբեր 2023
Ադրբեջանում բնակչությանը հորդորում են սոցցանցերում չտարածել իրենց ԶՈՒ-ին առնչվող տեսանյութեր

 

Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ-ին առնչվող տեսանյութերի տարածումը սոցիալական ցանցերում կարող է առաջացնել լուրջ իրավական պատասխանատվություն պետական գաղտնիքի հրապարակման կամ դավաճանության համապատասխան հոդվածներով։

Այս մասին հայտնել են երկրի Պետական ​​անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից՝ կոչ անելով ադրբեջանցիներին զերծ մնալ տեսանյութերը տարածելուց։

Նշենք, որ սոցցանցերում ադրբեջանցիները պարբերաբար հրապարակում են տեսանյութեր, որոնցում երևում են ինչպես զորքերի տեղաշարժը, այնպես էլ սահմանագոտում տիրող իրադրությունն տվյալ պահին։