Հետևեք մեզ։

Պաշտոնական այցով Կիև է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը

15:31, 06 սեպտեմբեր 2023
Պաշտոնական այցով Կիև է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը

Պաշտոնական այցով Կիև է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այս մասին հայտնում է UNIAN գործակալությունն՝ իր Telegram-ում։

Ուկրաինական «Strana.ua» հրատարակությունը նույնպես գրում է, որ Կիևի կենտրոնում այժմ արգելափակված է երթևեկությունը։ Համացանցում տեղադրված տեսանյութում երեւում է ամայի քաղաքն ու առանց մեքենաների ճանապարհները։

Բլինքենի՝ Կիև հնարավոր այցի մասին հայտնի է դարձել ավելի վաղ՝ սեպտեմբերի 5-ին։ Այն ժամանակ նրա այցի մանրամասները չեն բացահայտվել։ Բացի այդ, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հրաժարվել է հաստատել գերատեսչության ղեկավարի հնարավոր ուղեւորությունը։

Ավելի վաղ Բլինքենը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին անհապաղ միջոցներ ձեռնարկել Ուկրաինային օգնելու համար։ Ամռան վերջին նա հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խնդրանքը հաստատելու և Կիևի իշխանություններին ևս 24 միլիարդ դոլար ռազմական և տնտեսական աջակցություն տրամադրելու անհրաժեշտության մասին։