Հետևեք մեզ։

Ռուստեմ Էնվերի Ումերով․ Ուկրաինան պաշտպանության նոր նախարար ունի

15:40, 06 սեպտեմբեր 2023
Ռուստեմ Էնվերի Ումերով․ Ուկրաինան պաշտպանության նոր նախարար ունի

Գերագույն Ռադան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկով կողմ է քվեարկել Ռուստեմ Ումերովին պաշտպանության նախարար նշանակելու մասին հարցին։ Այս մասին հայտարարել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Խորհրդարանը Ռուստեմ Ումերովին նշանակել է Ուկրաինայի պաշտպանության նախարար՝ 338 կողմ ձայնով»,-գրելէ  նա իր տելեգրամյան ալիքում։

Ումերովը Զելենսկու նշանակած արդեն չորրորդ պաշտպանության նախարարն է։ 2022 թվականից Ումերովը զբաղեցրել է Ուկրաինայի պետական ​​գույքի հիմնադրամի ղեկավարի պաշտոնը։ Սեպտեմբերի 3-ին Զելենսկին հայտարարեց Ալեքսեյ Ռեզնիկովի փոխարեն Ումերովին պաշտպանության նախարար նշանակելու որոշման մասին։ Երեքշաբթի օրը Ռադան կողմ է քվեարկել Ռեզնիկովի հրաժարականին, ինչպես նաև Ումերովին նախկին պաշտոնից հեռացնելու օգտին։

Ռուստեմ Էնվերի Ումերովը ծնվել է 1982 թվականի ապրիլի 19-ին Ուզբեկստանում։Ազգությամբ՝ Ղրիմի թաթար է: Ումերովների ընտանիքը 1944 թվականին Ղրիմից արտաքսվել է Ուզբեկստան, իսկ 1990-ականների սկզբին վերադարձել Ղրիմ։