Հետևեք մեզ։

Մեղադրանք է առաջադրվել Ճապոնիայի վարչապետի դեմ մահափորձ կատարած քաղաքացուն

14:13, 06 սեպտեմբեր 2023
Մեղադրանք է առաջադրվել Ճապոնիայի վարչապետի դեմ մահափորձ կատարած քաղաքացուն

Ճապոնիայի դատախազությունը պաշտոնական մեղադրանք է ներկայացրել 24-ամյա Ռյուջի Կիմուրայի նկատմամբ, ով այս գարնանը մահափորձ է իրականացրել վարչապետ Ֆումիո Կիսիդայի դեմ։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։

Նշվում է, որ տեղի գործազուրկ բնակչին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության համար։ Այս հոդվածներով նրան կարող է սպառնալ ավելի քան 10 տարվա ազատազրկում։ Ինչպես հայտնում է NHK հեռուստաալիքը, ամբողջ ընթացքում, մինչ հետաքննությունը շարունակվում էր, Կիմուրան հրաժարվել է շփվել իրավապահ մարմինների հետ և օգտվել է իր լռելու իրավունքից։

Ապրիլի 5-ին Վակայամա քաղաքում Կիսիդայի ելույթից առաջ 24-ամյա Կիմուրան գլանաձև մի առարկա է նետել, որը նման էր երկու կողմից կնքված պողպատե խողովակի, որն այնուհետև պայթել էր։ Անվտանգության ծառայողների գործողությունների շնորհիվ կառավարության ղեկավարը չէր տուժել, վիրավորվել էր մեկ ոստիկան։ Հարձակվողին ձերբակալել էին անվտանգության աշխատակիցները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները