Հետևեք մեզ։

Մենք ունենք և՛ նախընտրական ծրագիր, և՛ նախընտրական բուկլետ․ ՔՊ-ական

14:44, 06 սեպտեմբեր 2023
Մենք ունենք և՛ նախընտրական ծրագիր, և՛ նախընտրական բուկլետ․ ՔՊ-ական

«Առաջին ալիքի» եթերում քարոզարշավի շրջանակներում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հրավիրվում են բանավեճի։Երեկ հաղորդման հյուրերն են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու Ռուզաննա Երեմյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության ավագանու թեկնածու Նատալյա Արզաքանցյանը, «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը և Հայաստանի եվրոպական կուսակցության ավագանու թեկնածու Հովհաննես Ազոյանը։

Հովհաննես Ազոյանի դիտարկմանը, թե իշխող ուժը ծրագիր  չունի՝ մեկն ասում է՝ գարաժը վերցրեք, մյուսն ասում է՝ գարաժը բերեք, ՔՊ-ի թեկնածուն հակադարձել է․

«Մենք ունենք նախընտրական ծրագիր, և մեր նախընտրական բուկլետը։ Մենք քաղաքացուն դրել ենք առանցքում, ինքն անհրաժեշտության դեպքում ասում է, և մենք անում ենք»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները