Հետևեք մեզ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատի է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորմանը»` պահանջելով 1 մլն դրամի բարոյական վնասի հատուցում

15:01, 06 սեպտեմբեր 2023
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատի է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորմանը»` պահանջելով 1 մլն դրամի բարոյական վնասի հատուցում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատի է տվել ՀԿ-ին։

«Երևի հիշում եք հուլիսին հրապարակված (ձայնագրություններով) հետաքննությունը` ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին։ Այդ հետաքննության մասով ՔՊ-ն դատի է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորմանը»` պահանջելով հերքում ու մեկ միլիոն դրամի բարոյական վնասի հատուցում։
 
Դա նորմալ է, ՀՀԿ-ն էլ էր մեզ դատի տվել, սովոր ենք։ Բայց ՔՊ-ն ՀՀԿ-ին անցավ, քանի որ դատարանից խնդրեց որպես հայցի ապահովման միջոց մեկ միլիոն դրամ սառեցնել մեր հաշվեհամարներին` դրանով իսկ մանր վատություն անելով մեզ։
 
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» սա (մեկ միլիոն դրամ սառեցնելը) համարում է իշխող կուսակցության կողմից իր համար անցանկալի քննադատություն իրականացնող ՀԿ-ին պատժելու դրսևորում, քանի որ դա կապ չունի դատարանում ճշմարտությունը վեր հանելու հետ։
Հ.Գ. Դատական գործը մենք հաղթելու ենք, քանի որ ՔՊ-ին չենք զրպարտել։
 
Վիճարկելու ենք նաև հաշիվների սառեցումը, քանի որ դա հակասում է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշմանը»,- գրել է Իոաննիսյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները