Հետևեք մեզ։

Հայաստանից պաշտոնյաներ կմեկնե՞ն, թե՞ ոչ Թուրքիա՝ դիտելու Թուրքիա-Հայաստան խաղը․ Գիլոյանի պարզաբանումը

17:14, 06 սեպտեմբեր 2023
Հայաստանից պաշտոնյաներ կմեկնե՞ն, թե՞ ոչ Թուրքիա՝ դիտելու Թուրքիա-Հայաստան խաղը․ Գիլոյանի պարզաբանումը

Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում տեղի է ունենալու Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը։ Հայաստանից պատվիրակություն մեկնելու է, բայց պաշտոնատար անձինք, հավանաբար, չեն լինի այդ պատվիրակության կազմում։ Համենայնդեպս, ԿԳՄՍ նախարարն ու սպորտի գծով փոխնախարարը չեն մեկնի Թուրքիա։ Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

«Ամենայն հավանականությամբ՝ պաշտոնատար անձինք չեն լինի։ Ես՝ անձամբ, չեմ գնում, նախարարը նույնպես չի գնում։ Ֆուտբոլի ֆեդերացիան է ներկայացված լինելու»,-ասաց Գիլոյանը։ Դիտարկմանը, թե Երևանում անցկացված Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ Թուրքիայի սպորտի նախարարն էր ժամանել Հայաստան՝ խաղը դիտելու, ԿԳՄՍ փոխնախարարն ասաց․ «Ճիշտ եք ասում, բայց ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ ես չեմ գնում, նախարարն էլ, գիտեմ, որ չի գնում»։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ