Հետևեք մեզ։

Wildberries-ն ուղղել է տեխնիկական սխալը, որի հետևանքով ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով

17:15, 06 սեպտեմբեր 2023
Wildberries-ն ուղղել է տեխնիկական սխալը, որի հետևանքով ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով

Wildberries-ն ուղղել է տեխնիկական սխալը, որի հետևանքով ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով։ Սխալը շտկվել է կայքում և բջջային օպերացիոն համակարգերի մեծ մասում, ասվում է Wildberries-ի հայտարարության մեջ։

 

«Աշխատանքները կավարտվեն մոտ ժամանակներս։ Մեզ համար կարևոր է տեղական բիզնեսի կարծիքը»,- նշված է հայտարարության մեջ։

 

Հիշեցնենք, որ որոշ հայ տնտեսվարողներ բողոքել էին այն բանի համար, որ հայ սպառողների կողմից օնլայն հարթակից ավելի էժան ապրանքներ ձեռք բերելու հնաարավորությունը հարվածում է տեղական բիզնեսի շահերին։