Հայաստանում անցկացվելիք հայ-ամերիկյան «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի և 175 հայ զինվորական։
Այս մասին «Reuters» լրատվական գործակալությանը հայտնել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակը։
Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականների կազմում կլինի նաև Կանզասի ազգային գվարդիան, որն արդեն 20 տարի է՝ համագործակցում է Հայաստանի հետ։
Զորավարժությունների ընթացքում ամերիկացիները կօգտագործեն հրաձգային զինատեսակներ, չեն կիրառի ծանր զինտեխնիկա։