Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, 94 տարեկանում մահացել է սպորտային մարմնամարզության եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանը։
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը Hayastan.news-ի հետ զրույցում հայտնեց, որ Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը հիմա զբաղված է Ազարյանի հուղարկավորությունը կազմակերպելու հարցերով։
«Կառավարական հանձնաժողով է ստեղծվել՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, թաղման վայրն ենք հիմա որոշում, հավանաբար, Կոմիտասի անվան պանթեոնում կհուղարկավորվի, ինքն արժանի մարդ էր շատ»,-ասաց Կարեն Գիլոյանը։
Նա նաև հավելեց, որ սպասում են ԱՄՆ-ից Ազարյանի որդու ժամանելուն, որ կազմակերպեն մնացած հարցերը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ