Հետևեք մեզ։

ԱԽ քարտուղարը դեսպաններին մանրամասներ է ներկայացրել «ԼՂ շփման գծի, Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով» ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ

16:07, 06 սեպտեմբեր 2023
ԱԽ քարտուղարը դեսպաններին մանրամասներ է ներկայացրել «ԼՂ շփման գծի, Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով» ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

 


ԱԽ քարտուղարը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ: Քարտուղարը ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությանն է նաև արժանացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը:

 

Ա.Գրիգորյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները