Հետևեք մեզ։

«Հայաստանի կողմից հումանիտար բեռ անցակետ տանելը լուրջ վնաս է հասցրել խաղաղության պայմանագրի բանակցություններին». Ալիևը` Բլինքենին

19:38, 06 սեպտեմբեր 2023
«Հայաստանի կողմից հումանիտար բեռ անցակետ տանելը լուրջ վնաս է հասցրել խաղաղության պայմանագրի բանակցություններին». Ալիևը` Բլինքենին

Առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնության` Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանային Լաչինի «անցակետ» մարդասիրական նպատակներով նախատեսված ապրանքների մատակարարումը Ադրբեջանի ներքին գործերին միջամտություն է, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ 

Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ԱՊԱ-ն։

 

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «Հայաստանի նման քաղաքականությունը լուրջ վնաս է հասցրել խաղաղության պայմանագրի բանակցություններին»։