Հետևեք մեզ։

Հաքերային հարձակումներ են. «Ղարաբաղ Տելեկոմը» զգուշացնում է

20:32, 06 սեպտեմբեր 2023
Հաքերային հարձակումներ են. «Ղարաբաղ Տելեկոմը» զգուշացնում է

«Ղարաբաղ Տելեկոմը» հաղորդագրություն է տարածել այն մասին, որ վերջին օրերին «Վայբեր» հավելվածով հաքերների կողմից լինքի տեսքով հաղորդագրություններ ու զանգեր են ստացվում, որը հնարավորություն է տալիս կառավարել քաղաքացիների հաշիվը:

 

«Հարգելի բաժանորդներ¸

Վերջին օրերին Վայբերով հաքերների կողմից լինքի տեսքով հաղորդագրություններ ու զանգեր են ստացվում, որը հնարավորություն է տալիս կառավարել Ձեր հաշիվը:

 

Զգուշացնում ենք չսեղմել լինքը¸ չպատասխանել զանգին:

 

Եթե արդեն սեղմել եք լինքը` դուրս հանելու համար մտեք Settings -> Account -> Desktop and tablets:

 

Եղեք զգոն: »,- նշվում է հաղորդագրության մեջ: