Հետևեք մեզ։

ՌԴ գերագույն դատարանը նշել է, թե ինչ պայմանով կարող են հարբածները նստել մեքենայի ղեկին

22:44, 06 սեպտեմբեր 2023
ՌԴ գերագույն դատարանը նշել է, թե ինչ պայմանով կարող են հարբածները նստել մեքենայի ղեկին

Ռուսաստանի գերագույն դատարանի որոշման համաձայն՝ մեքենաների վարորդները, ովքեր հարբած նստած են կայանված մեքենայում, չեն տուգանվի։

 

Դատարանը քննել է վարորդի բողոքը, ով երեկոյան ոչ սթափ վիճակում նստել է մերձմոսկովյան Չեխովում կայանված Lada Vesta-ի ղեկին և տուգանվել։ Մեքենան կանգնած է եղել ճանապարհի եզրին, շարժիչն՝ անջատված։ Սակայն, տղամարդուն նկատել է ճանապարհային ոստիկանության տեսուչը, ով բացահայտել է հարբածության աստիճանը և կազմել արձանագրություն։ Դատարանը չեղարկել է բոլոր ակտերը և թույլատրելի համարել, որ կայանված մեքենայի ղեկին վարորդները կարող են նստել։