Հետևեք մեզ։

Դիլիջանի թունելը փակ է, գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը

09:39, 07 սեպտեմբեր 2023
Դիլիջանի թունելը փակ է, գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:

 

Սեպտեմբերի 6-8-ը, ժամը 09։00-ից 18։00-ն Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է լինելու․ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։

 

 Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։