Հետևեք մեզ։

30 հազար երեխաներ արգելափակված են մի փոքրիկ հողակտորի մեջ. Աննա Հակոբյանը՝ Արցախի շրջափակման մասին

10:26, 07 սեպտեմբեր 2023
30 հազար երեխաներ արգելափակված են մի փոքրիկ հողակտորի մեջ. Աննա Հակոբյանը՝ Արցախի շրջափակման մասին

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կիևում մասնակցել է Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։

 

Միջոցառման ժամանակ նա ելույթ է ունեցել և խոսել պատերազմներում զոհված երեխաների, խաղաղության, ապագա սերունդներին ավելի լավ աշխարհ ժառանգելու մասին։

 

«21-րդ դարում նորմալ չէ, երբ  «Երեխաների նահատակության» ցուցահանդես է տեղի ունենում, երբ երեխաները հայտնվում են շրջափակման թակարդի մեջ սոված, հյուծված, ցեղասպանության վախը սրտերում։

Մինչ մենք խոսում ենք, ԼՂ-ի 120 հազար բնակչությունը հայտնվել է հումանիտար աշետի շեմին Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման հետևանքով։  30 հազար երեխաներ արգելափակված են մի փոքրիկ հողակտորի մեջ՝ զրկված իրենց անօտարելի իրավունքներից։ Միայն շրջափակված միտքը կարող է չտեսնելու տալ անմեղ մարդկանց դժվարությունները, շրջափակումը, որը ԼՂ-ն կապում է Հայաստանի և արտաքին աշխարհի հետ»,- ասել է Հակոբյանը։