Հետևեք մեզ։

Դժվար է վիճել, որ մակարդակի հետ ակնհայտ խնդիրներ կան. Զախարովան` Ալեն Սիմոնյանին

11:43, 07 սեպտեմբեր 2023
Դժվար է վիճել, որ մակարդակի հետ ակնհայտ խնդիրներ կան. Զախարովան` Ալեն Սիմոնյանին

Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե իր մակարդակը չէ պատասխանել Զախարովային։

 

Ի պատասխան Զախարովան գրում է. 

«Դժվար է վիճել, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։

Եվ ես ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին». Ընկերներ, «քարտուղարի» աշխատանքը նույնիսկ ամենաբարձր ղեկավարի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, այդ թվում՝ ժամանակացույցի, հանդիպումների կազմակերպման, փաստաթղթերի հետ աշխատելու, զանգերի ընդունման և միլիոնավոր տարբեր հոգսերի, ամեն ինչ կկործանվի: Մի՛ նեղվեք, այս մարդը, ավելի քան վստահ եմ, առանց մտածելու դուրս է տվել։ Վերը նշվածները խնդրում եմ չտարածել ամբողջ հայ ժողովրդի վրա։ Հայ ազգը իմաստուն և սիրալիր ազգ է»։