Հետևեք մեզ։

Ալբերտ Ազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Օպերայի և բալետի թատրոնում, վերջին հրաժեշտը՝ եկեղեցում և Ազարյանի անվան մարզադպրոցում, աճյունը կամփոփվի պանթեոնում

12:13, 07 սեպտեմբեր 2023
Ալբերտ Ազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Օպերայի և բալետի թատրոնում, վերջին հրաժեշտը՝ եկեղեցում և Ազարյանի անվան մարզադպրոցում, աճյունը կամփոփվի պանթեոնում

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ից:
 
Վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ն՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 13:00-13:30-ը՝ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում (հասցե՝ Մոսկովյան 3):
 
Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում. հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին: