Երևանի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ»-ի շենքն օտարվելու է «Ռենշին» ընկերությանը՝ այն կառուցապատելու և «Համաշխարհային առևտրային կենտրոն» ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով։
Սույն որոշման նախագիծը ներառված է կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում։
Ծրագրով նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ, համերգասրահ, ցուցասրահներ, 4 աստղանի հյուրանոց։
Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է մոտ 212 մլն ԱՄՆ դոլար։
Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականին լուրեր տարածվեցին Սարյան 22 հասցեում գտնվող Հայփոստի գլխավոր մասնաշենքի վերակառուցման մասին, Երևանի քաղաքապետարանը սկսեց քննարկել առաջարկվող նախագծերը։ Այդ ժամանակ համացանցում տարածվեցին շենքի նախագծի ստորև ներկայացվող լուսանկարը, սակայն նախագիծն իրականություն չդարձավ։