Հետևեք մեզ։

Պապիկյանը Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Հայաստանի և Կիպրոսի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

12:57, 07 սեպտեմբեր 2023
Պապիկյանը Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Հայաստանի և Կիպրոսի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր
Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասի հետ:
 
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:
 
ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
 
Քննարկվել է նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքը:
 
Նախարարները երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և ընդգծել են այն էլ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը: