Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սարուշենի ուղղությամբ․ ՊԲ

12:59, 07 սեպտեմբեր 2023
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սարուշենի ուղղությամբ․ ՊԲ

Սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ:            

Հայկական կողմից կորուստեր չկան:  

Խախտման վերաբերյալ համապատասխան  տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

ՊԲ-ից միևնույն ժամանակ հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր  ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 10:05 -ի սահմաններում  փորձել են Ասկերանի  շրջանում իրականացնել  ամրաշինական աշխատանքներ և որոնք իբր  խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։