Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

13:04, 07 սեպտեմբեր 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին կառավարության նիստում մեղադրել է Ադրբեջանին տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի սրման մեջ և պնդել, որ Ադրբեջանը ուժեր է կենտրոնացնում տարածաշրջանում: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարություններին արված արձագանքում։


Ադրբեջանական կողմը նշում է, թե այդ հայտարարությունները «հայկական կողմի հերթական կեղծ քաղաքական շահարկումների մասն են կազմում»։


«Բոլորին հայտնի է, որ տարածաշրջանի անվտանգության իրական վտանգը Հայաստանի կողմից սադրանքների շարունակությունն է, հայկական կողմի, այդ թվում՝ վարչապետի շարունակական պահանջները Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։ Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար հայկական կողմը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային հավակնություններից, դադարեցնի ռազմական և քաղաքական սադրանքները և դադարեցնի խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի հաջող ավարտը խոչընդոտելու փորձերը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։