Հետևեք մեզ։

Ուկրաինան երբեք այնքան մոտ չի եղել ՆԱՏՕ-ին անդամակցելուն, որքան հիմա․ Յենս Ստոլտենբերգ

13:10, 07 սեպտեմբեր 2023
Ուկրաինան երբեք այնքան մոտ չի եղել ՆԱՏՕ-ին անդամակցելուն, որքան հիմա․ Յենս Ստոլտենբերգ

Ուկրաինան երբեք այնքան մոտ չի եղել ՆԱՏՕ-ին անդամակցելուն, որքան հիմա, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովների համատեղ նիստում։

«Վիլնյուսում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, մենք մի շարք որոշումներ ընդունեցինք, որոնք Ուկրաինային մոտեցնում են դաշինքին: Մենք կրկնեցինք մեր դիրքորոշումը, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց մենք նաև ավելացրեցինք երեք տարր, որոնք մոտեցնում են այս անդամակցությունը: Առաջինը, մենք ընդունեցինք օգնության համապարփակ փաթեթը և համաձայնեցրեցինք դրա ֆինանսավորումը, որ ուկրաինական բանակը լիովին փոխգործակցի ՆԱՏՕ-ի հետ: Մենք ամրապնդեցինք քաղաքական համագործակցությունը՝ ստեղծելով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդ, որտեղ մենք հավաքվում ենք որպես հավասարը հավասարի, որոշումներ ենք կայացնում: Մենք նաև չեղարկել ենք Անդամակցության գործողությունների ծրագրի իրականացումն Ուկրաինայի համար՝ կրճատելով ՆԱՏՕ-ի ճանապարհը երկու քայլից մեկի»,- պարզաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։