ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն իր՝ Կիև կատարած այցի ժամանակ Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի հետ գնացել է McDonald's։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին պատմել է պատանեկության տարիների խումարի մասին։ Երկու դիվանագետների զրույցի տեսագրությունը X սոցիալական ցանցում (նախկին Twitter) հրապարակել է C-SPAN PR տնօրեն Հովարդ Մորթմանը։ Կուլեբայի խոսքով՝ իր երիտասարդության տարիներին ընկերների հետ հանդիպելուց և խումարից հետո լավագույն ընտրությունը արագ սննդի կետն էր։ «Երբ ես ուսանող էի, իմ ամենալավ նախաճաշը McDonald's-ում էր: Ես կգնայի այնտեղ և կգնեի կրկնակի չիզբուրգեր, մեծ Կոկա-կոլա, և դա իմ խումարի նախաճաշն»,- պարծեցել է Ուկրաինայի արտգործնախարարը: